ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել է երաժիշտ, Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու հայտարարությանը:
Վերջինս հայտարարել էր, որ մարտից անհայտ պատճառներով չի գործարկվել ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված բաժանմունքը, որն ամբողջությամբ համալրված է մասնագետներով և սարքավորումներով:
Արծրունու խոսքով՝ հիվանդանոցը «չի նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պայմաններում, երբ հիվանդանոցային ռեսուրսները սպառվելու եզրին են։ «Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժ.հաստատությունների», — նշել է Արծրունին:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի խոսքով՝ առաջին անգամ չէ, որ նախարարությունը ականատես է լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ոտք գցելուն (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կովիդ բաժանմունքի հիմնում պետական բյուջեի միջոցների հաշվին, 1-ին հիվանդանոցում մեկուսարանների և փոքրաթիվ մահճակալների օգտագործում կովիդ-կասկածյալ և հաստատված պացիենտների համար)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



