Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք, ևս 11 վարակված ապաքինվել է: Այս մասին РИА новости-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է հիվանդացությունների մոնիթորինգի կառավարության հատուկ կայքը։
«Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 809 դեպք, վարակվածներից 674 մարդ առողջացել է, 13-ը` մահացել»,-նշվում է կայքում։
Նշվում է նաև, որ 3161 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 285 մարդ հիվանդանոցներում է՝ հսկողության տակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







