Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:39

Փետրվարին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներ չեն եղել. ԱՆ խոսնակի պարզաբանումը

Փետրվարին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներ չեն եղել. ԱՆ խոսնակի պարզաբանումը

ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնաբանել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Մհեր Դավիդյանցի՝  վարչապետի մոտ նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ արված հայտարարությունը։ Դավիթյանցն իր ելույթում նշել էր, որ կլինիկան կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված է փետրվարից, մինչդեռ Հայաստանում վարակի առաջին դեպքը գրանցվել է մարտին:

Կլինիկայի ղեկավարի խոսքերին անմիջապես արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արձանագրենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին, մինչ այդ կորոնավիրուսի դեպքեր չենք ունեցել»,-ընդգծել է վարչապետը:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ալինա Նիկողոսյանի մեկնաբանությունում նշվում է, որ մի շարք լրատվամիջոցներ փորձում են Դավիթյանցի խոսքերից եզրակացնել, որ կորոնավիրուսի դեպքեր  Հայաստանում գրանցվել են փետրվարից:

Նիկողոսյանն ընդգծել է, որ կլինիկայի ղեկավարը երկու անգամ ասել է, որ հիվանդանոցը հիվանդության դեմ պայքարում ներգրավված է արդեն շուրջ 4 ամիս: «Իսկ իրականում, դեռ փետրվարից Հայաստանում կատարվել է թեստավորում, մասնավորապես այն երկրներից եկած մարդիկ, որտեղ վիրուսը առկա է եղել` թեստավորվել են: Դրանք եղել են բաց և հրապարակվել են»,-նշել է Նիկողոսյանը։

Նա նաև հավելել է, որ կասկածելի դեպքերը կրկին փետրվարի սկզբից ինֆեկցիոնում են հոսպիտալացվել, իսկ առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+