Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 766 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13,130-ի: Հունիսի 7-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 4014 է, փաստացի բուժվում է 8845-ը, գրանցվել է մահվան 200 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 69.171 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 72-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 12364 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



