Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 338 նոր դեպք է հայտնաբերվել, բուժվել է 134 մարդ, մահացել է 4 մարդ, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբին:
Տեղեկատվության համաձայն՝ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 6 860 դեպք, բուժվել է 3 871, մահացել՝ 82 մարդ: Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 2 907 մարդու բուժումը, որոնցից 66-ի վիճակը գնահատվում է ծանր, 73-ը՝ միջին ծանրության, մնացածը իրենց նորմալ են զգում:
Անցած ժամանակահատվածում Ադրբեջանում կորոնավիրուսին հայտնաբերելու համար անցկացվել է 328 385 թեստավորում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







