Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 8 831 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում վարակվածների թիվը կազմում է 441 108։ Ներկայումս ակտիվ դեպքերի թիվը կազմում է 231 101:
Վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 169 դեպք, իսկ մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 384։
Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 8 666 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը հասել է 204 623-ի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







