Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3134 նոր դեպք։ Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։
Հարևան երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 160 696 է։
Վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 70 նոր դեպք, իսկ վարակից մահացածների ընդհանուր թիվը հասել է 8012-ի։
Վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 2129 քաղաքացի, իսկ առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 125 206։
Ծանր վիճակում է գտնվում 2.557 անձ, մինչ այժմ թեստավորվել է 997.009 քաղաքացի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







