Ռուսաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը վերջին մեկ օրում աճել է 8 536-ով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 432 277-ի։
Հաղորդվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 8 972 պացիենտ, իսկ վարակի բռնկումից ի վեր ապաքինվել է 195 957 մարդ։
Կորոնավիրուսային վարակից մահացածների թիվը վերջին մեկ օրում աճել է 178-ով, վարակից մահացածների ընդհանուր թիվը հասել է 5 215-ի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







