ՀՀ Կենտրոնական բանկը հորդորում և կոչ է անում քաղաքացիներին բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառնություններն իրականացնելիս հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածներից:
ԿԲ-ն նշում է, որ խիստ անհրաժեշտության դեպքում բանկ կամ վարկային կազմակերպություն այցելելիս պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ և ձեռնոցներ:
Բանկը նշում է, որ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հաճախորդներին սպասարկող ֆինանսական կազմակերպության հետ և ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները, ինչպես նաև զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011550170, 011561954, 011563950 և 010592697 հեռախոսահամարներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







