Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Վրաստանի վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Թանկագին Նիկոլ,
ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք և հաջողություններ Ձեր անչափ պատասխանատու և բարդ գործում:
Օգտվելով առիթից՝ հույս եմ հայտնում, որ Վրաստանի և Հայաստանի միջև առկա սերտ կապերը և հարաբերությունները, որոնք հիմնված են ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա, ապագայում ևս կխորանան և կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և հաշվի առնելով մեր երկրների շահերը»:
Գախարիան իր խորին հարգանքն է հայտնել վարչապետ Փաշինյանի նկատմամբ և պատրաստակամություն հայտնել երկու երկրների միջև համագործակցությունն ավելի ամրապնդել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







