Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:23

Ոստիկանները բացահայտել են ՀՖՖ նախկին նախագահի ապօրինությունները

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ֆեդերացիայի 26 հազար քառակուսի մետրից ավելի հողակտորը իր և մերձավորների անվամբ գրանցելու գործընթաց։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

«Քննությանը հայտնի տվյալներով՝ 2014 թվականի նոյեմբերին ֆեդերացիայի նախագահը ՀՖՖ միության անունից կամովին հրաժարվել է մոտ 800 մլն դրամ արժողությամբ հողակտորից։ Այնուհետև Երևանի քաղաքապետը (2011-2018թթ. Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, — խմբ.) ու քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք, 2015-ի հունվարին անցկացրել են հիշյալ հողակտորի, ըստ էության՝ ձևական աճուրդներ, որոնց արդյունքում 800 մլն դրամ արժողությամբ հողակտորը ընդհանուր 169․2 մլն դրամով գնել են բացառապես ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված և նրա ազդեցության տակ գտնվող անձինք»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ըստ դրա նաև՝ Հայրապետյանի գրավոր կարգադրությամբ իրեն պատկանող հանքային ջրերի գործարանի հաշվեկշռում գտնված Porche Cayenne Turbo ավտոմեքենան գնվել է ֆեդերացիայի կողմից։ Դրա արդյունքում տվյալ պահին 6․5 մլն դրամ արժողությամբ մեքենան ֆեդերացիան գնել է գրեթե 5 անգամ ավելի թանկ արժեքով՝ 25․7 մլն-ով։ Ոստիկանությունը նշում է, որ այս գործարքով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 18․5 մլն դրամ։

Ավելի վաղ բավարարվել էր Հայրապետյանին ու ևս 4 անձի կալանավորելու միջնորդությունները, Հայրապետյանի հանդեպ հետախուզում էր հայտարարվել։

Նա բուժման նպատակով դեռևս մարտին մեկնել է արտերկիր, իսկ հիմա չի կարողանում հայրենիք վերադառնալ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ընդհատված ավիահաղորդակցության պատճառով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+