Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 5,909,677 մարդ, ապաքինվածների թիվը՝ 2,583,004, մահվան ելքերի թիվը՝ 362,102: Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 1,768,461 դեպք։ Մահացել 103,330 մարդ, ապաքինվել է 498,725։
Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 438,812 դեպք, մահացել է 26,764, ապաքինվել՝ 193,181 մարդ։
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 379,051 դեպք, մահացել է 4,142, ապաքինվել՝ 150,993:
Իսպանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 284,986 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 27,119, ապաքինվածներինը՝ 196,958:
Այնուհետ հաջորդում է Մեծ Բրիտանիան. այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսային վարակով վարակման 269,127 դեպք, մահերի թիվը՝ 37,837 է:
Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 231,732 դեպք, մահացել է 33,142-ը, ապաքինվել՝ 150,604 հիվանդ:
Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսի 186,238 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 28,662 է, ապաքինվածների թիվը՝ 67,191:
Գերմանիայում հայտնաբերվել է 182,452 կորոնավիրուսի դեպք, մահացել է 8,570 մարդ, ապաքինվել՝ 164,100 հիվանդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







