Վերջին մեկ օրում Ռուսաստանի 85 տարածաշրջաններում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8371 դեպք։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Մոսկվայի օպերատիվ շտաբը։
ՌԴ ողջ տարածքում կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր դեպքերի թիվը 379 051 է։
Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի պատճառով մահացածների թիվը մեկ օրում աճել է 174-ով, որը ռեկորդային թիվը է պանդեմիայի տարածումից ի վեր․ վարակից մահացածների ընդհանուր թիվը հասցնել է 4142-ի։
Մեկ օրում Ռուսաստանում լիովին ապաքինվել է 8785 մարդ։ Պանդեմիայի տարածումի ի վեր երկրում առողջացել է 150 993 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







