Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 5,792,989 մարդ, ապաքինվածների թիվը՝ 2,499,151, մահվան ելքերի թիվը՝ 357,480: Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 1,745,803 դեպք։ Մահացել 102,107 մարդ, ապաքինվել՝ 490,130 մարդ։
Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 414,661 դեպք, մահացել է 25,697, ապաքինվել՝ 166,647 մարդ։
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 370,680 դեպք, մահացել է 3,968, ապաքինվել՝ 142,208:
Իսպանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 283,849 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 27,118, ապաքինվածներինը՝ 196,958:
Այնուհետ հաջորդում է Մեծ Բրիտանիան. այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսային վարակով վարակման 267,240 դեպք, մահերի թիվը՝ 37,460:
Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 231,139 դեպք, մահացել է 33,072-ը, ապաքինվել՝ 147,101 հիվանդ:
Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսի 182,913 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 28,596, ապաքինվածների թիվը՝ 66,584:
Գերմանիայում հայտնաբերվել է 181,895 կորոնավիրուսի դեպք, մահացել է 8,533 մարդ, ապաքինվել՝ 162,800 հիվանդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







