Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 28-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7,774-ի, հիվանդներից 3,255-ն արդեն բուժվել է, մահացել է 98 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 735 դեպք, մահացել է 12 մարդ, հիվանդներից 557-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 4,568 դեպք, 54 մարդ մահացել է, 2,897-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 159,797 դեպք, ապաքինվել է՝ 122,793-ը, գրանցվել է մահվան 4,431 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 141,591-ի, ապաքինվել է 111,176 մարդ, արձանագրվել է 7,564 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 370,680-ի, ապաքինվել է 142,208 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 3,968 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







