Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է կորոնավիրուսով վարակված ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների վերաբերյալ վերջին տվյալները։
Ըստ Թորոսյանի՝ ծանր վիճակում է գտնվում 271 պացիենտ, ծայրահեղ ծանր վիճակում՝ 53-ը, իսկ արհեստական շնչառության սարքին միացված են 18 պացիենտ։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում նախօրեին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած, 98-ը` մահվան ելքով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



