Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսաների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը:
Նշենք, որ մայիսի 23-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու։ Այսօր արդեն, վերադառնալով խորհրդակցական սենյակից, Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է 2008-2014 թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։
Գագիկ Խաչատրյանի պաշտպանները պնդում են, որ իրենց պաշտպանյալն ունի վիրահատության կարիք: Խաչատրյանը մոտ 10 ամիս է՝ կալանքի տակ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







