Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք։ Տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում՝ stopcov.ge, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Տեղեկատվության համաձայն, Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 731 դեպք, 526 մարդ ապաքինվել է:
Վրաստանում կորոնավիրուսից 12 մարդ է մահացել։ Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով երկիր է տեղափոխվել Վրաստանի 3 քաղաքացի։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 3076 մարդ, իսկ հիվանդանոցու ՝ բժիշկների հսկողության տակ՝ 326:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







