Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 5,502,745 մարդ, ապաքինվածների թիվը՝ 2,303,419, մահվան ելքերի թիվը՝ 346,762: Այս մասին տեղեկացնում է worldometers.info կայքը։
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 1,686,436 դեպք։ Մահացել է 99,300 մարդ, ապաքինվել՝ 451,702 մարդ։
Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 365,213 դեպք, մահացել է 22,746, ապաքինվել՝ 149,911 մարդ։
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 344,481 դեպք, մահացել է 3,541, ապաքինվել՝ 113,299:
Իսպանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 282,852 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 28,752, ապաքինվածներինը՝ 196,958:
Այնուհետ հաջորդում է Մեծ Բրիտանիան. այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսային վարակով վարակման 259,559 դեպք, մահերի թիվը՝ 36,793:
Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 229,858 դեպք, մահացել է 32,785-ը, ապաքինվել՝ 140,479 հիվանդ:
Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսի 182,584 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 28,367, ապաքինվածների թիվը՝ 64,617:
Գերմանիայում հայտնաբերվել է 180,328 կորոնավիրուսի դեպք, մահացել է 8,371 մարդ, ապաքինվել՝ 161,200 հիվանդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







