Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 106 նոր դեպք է հայտնաբերվել, բուժվել է 59, մահացել՝ 2 մարդ, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբին:
Տեղեկատվության համաձայն՝ երկրում կորոնավիրուսով վարակվելու 3 855 դեպք է հայտնաբերվել, բուժվել է 2 399, մահացել՝ 46 մարդ: Այս պահին հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 1 410 անձանց բուժումը, որոնցից 48-ի վիճակը գնահատվում է ծանր, 61-ի վիճակը՝ միջին ծանրության, մնացածը իրենց նորմալ են զգում:
Անցած ժամանակահատվածում Ադրբեջանում կորոնավիրուս հայտնաբերելու համար անցկացվել է 259 155 թեստավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







