Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 22-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5,606-ի, հիվանդներից 2,581-ն արդեն բուժվել է, մահացել է 70 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 721 դեպք, մահացել է 12 մարդ, հիվանդներից 485-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 3,749 դեպք, 44 մարդ մահացել է, 2,340-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 153,548 դեպք, ապաքինվել է՝ 114,990-ը, գրանցվել է մահվան 4,249 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 129,341-ի, ապաքինվել է 100,564 մարդ, արձանագրվել է 7,249 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 317,554-ի, ապաքինվել է 92,681 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 3,099 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







