Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 118 նոր դեպք է հայտնաբերվել, բուժվել է 87, մահացել է մեկ մարդ, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբին:
Երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3 749 դեպք, բուժվել և հիվանդանոցից դուրս է գրվել 2 340, մահացել՝ 44 մարդ ։
Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 1 365 մարդու բուժումը, որոնցից 42-ի վիճակը գնահատվում է ծանր, 60-ի վիճակը միջին ծանրության է, մնացածը իրենց նորմալ են զգում:
Անցած ժամանակահատվածում Ադրբեջանում կորոնավիրուսին հայտնաբերելու համար անցկացվել է 252 496 թեստավորում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







