Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 5 090 064 մարդ, ապաքինվածների թիվը՝ 2 024 231, մահվան ելքերի թիվը՝ 329 732: Այս մասին տեղեկացնում է worldometers.info կայքը։
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 1 593 039 դեպք։ Մահացել է 94 941 մարդ, ապաքինվել՝ 370 812 մարդ։
Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ կորոնավիրուսի 308 705 դեպք, մահացել է 2 972, ապաքինվել՝ 5 392 մարդ։
Բրազիլիայում հաստատվել է կորոնավիրուսի 293 357 դեպք, մահացել է 18 894, ապաքինվել՝ 116 683 մարդ:
Իսպանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 279 524 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 27 888, ապաքինվածներինը՝ 196 958:
Այնուհետ հաջորդում է Մեծ Բրիտանիան. այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսային վարակով վարակման 248 293 դեպք, մահերի թիվը՝ 35 704:
Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 227 364 դեպք, մահացել է 32 330-ը, ապաքինվել՝ 132 282 հիվանդ:
Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսի 181 575 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 28 132, ապաքինվածների թիվը՝ 63 354:
Գերմանիայում հայտնաբերվել է 178 531 կորոնավիրուսի դեպք, մահացել է 8 270 մարդ, ապաքինվել՝ 156 900 հիվանդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







