Մայիսի 19-ը Թուրքիայի կողմից իրականացված Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակման օրն է։
1916-1922թթ. Օսմանյան պետությունն ու իր իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը Հայոց ցեղասպանությանը զուգահեռ իրագործել են նաև կայսրության այլ ժողովուրդների տեղահանում և ցեղասպանություն։ Հույները նույնպես չեն խուսափել ցեղասպանության ծանր հարվածից։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակման օրվա առթիվ հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ մեկ դար առաջ Պոնտոսի հույները ենթարկվել են աննախադեպ դաժան ցեղասպանության՝ զրկվելով իրենց հայրենիքից։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Նա նաև շեշտել էր, որ մայր հայրենիքում ապաստան գտած պոնտոսցի հույների ժառանգներն այսօր էլ պահանջատեր են իրենց իրավունքների նկատմամբ։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Հունաստանի վարչապետի հայտարարությանը՝ ուրանալով և ժխտելով պոնտոսցի հույների նկատմամբ իրականացված վայրագ ցեղասպանության եղելությունը։
Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեռ մի բան էլ ինքն է խորհուրդ տվել Հունաստանին առերեսվել սեփական պատմության հետ և ընդունել «Անատոլիայում» թուրքերի հանդեպ իրականացրած քազմական ոճրագործությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







