Արցախի Հանրապետության կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 7-րդ և 8-րդ միջոցառումները: Այս մասին ասված է կառավարության պաշտոնական կայքում: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմացման և պարենային անվտանգության պատշաճ մակարդակի ապահովման նպատակով երկրում ընդլայնվել են աջակցության մի շարք միջոցառումներ, նախատեսված են նաև աջակցության այլ տեսակներ:
7-րդ և 8-րդ միջոցառումների շրջանակներում աջակցություն կցուցաբերվի տնտեսական գործունեության հետևյալ տեսակների համար:
1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
2) հանրային սննդի ծառայություններ.
3) զբոսաշրջային ծառայություններ.
4) վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ.
5) մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում` առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն.
6) ուղևորափոխադրման գործունեություն.
7) մասնավոր մանկապարտեզների և ստեղծագործական ու զարգացման կենտրոնների գործունեություն.
8) սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
9) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն:
Աջակցության ենթակա ոլորտներ չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է (անկախ չափից և համամասնությունից) նաև`
1) սննդամթերք,
2) ծխախոտ,
3) դեղորայք,
4) ալկոհոլային խմիչքներ,
5) օճառ, մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցներ,
6) ավտոմեքենաների համար բենզին, դիզելային վառելիք, հեղուկ գազ, սեղմված բնական գազ, քսանյութ և պաղեցնող նյութեր,
7) փայտանյութեր,
8) սերմեր, թունաքիմիկատներ և պարարտանյութեր,
9) շինանյութեր և սանտեխնիկական սարքավորանքներ,
10) պահեստամասեր,
11) զենք և զինամթերք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







