ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը իր պարտքն է համարում մասնակցել Գլենդելի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի սոցիալական աջակցության ծրագրերին: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։
Ինչպես հաղորդում է Գլենդելում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մասնաճյուղի էջը, կոնգրեսական Ադամ Շիֆը մայիսի 19-ին այցելել է Գլենդելի երիտասարդական կենտրոն՝ աջակցելու կորոնավիրուսի համաճարակից տուժած հայ համայնքի ներկայացուցիչներին աջակցություն ցուցաբերող թիրախային խմբի ջանքերին: «Մեր կամավորների ջանքերի շնորհիվ այսօրվա դրությամբ մենք ավելի քան 800 ընտանիքների օգնություն ենք ցուցաբերել Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքում», — ասված է հաղորդագրության մեջ:
https://www.facebook.com/ANCAGlendale/posts/10158522726237090
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







