Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը 4,894,278 է, մահացածների թիվն անցել է 320 հազարը, ապաքինվել է 1,908,111 մարդ, հայտնում է worldmoters.am-ը։
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1,550,294 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 91,981 է, ապաքինվել է 356,383 քաղաքացի:
Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 290,678 ընդհանուր թվով: Վարակի հետևանքով մահացել է 2,722 քաղաքացի, ապաքինվել է 70,209 քաղաքացի։
Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 278,188 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27,709, ապաքինվել է 196,958 քաղաքացի։
Վարակվածների թվով հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 255,368 է: Վարակից մահացել է 16,853 քաղաքացին, ապաքինվել է 100,459։
Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 246,406 է, մահացածներինը՝ 34,796:
Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ վարակվածների թիվը կազմում 225,886, մահացածներինը՝ 32,007, ապաքինվել է 127,326 քաղաքացի։
Ֆրանսիայում վարակի հաստատված դեպքերի թիվը կազմում է 179,927։ Վարակից մահացածների թիվը կազմում է 28,239, ապաքինվածներինը՝ 61,728։
Գերմանիայում վարակի հաստատված դեպքերի թիվը կազմում է 177,289։ Վարակից մահացածների թիվը կազմում է 8,123, ապաքինվածներինը՝ 154,600։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







