Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 19-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4,823-ի, հիվանդներից 2,019-ն արդեն բուժվել է, մահացել է 61 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 701 դեպք, մահացել է 12 մարդ, հիվանդներից 432-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 3,387 դեպք, 40 մարդ մահացել է, 2,055-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 150,593 դեպք, ապաքինվել է՝ 111,577-ը, գրանցվել է մահվան 4,171 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 122,492-ի, ապաքինվել է 95,661 մարդ, արձանագրվել է 7,057 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 290,678-ի, ապաքինվել է 70,209 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 2,722 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







