Առաջիկա երկու տարում ՉԺՀ-ն պլանավորում է կորոնավիրուսից տուժած երկրներին 2 մլրդ դոլար հատկացնել: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վեհաժողովում, նշվում է կազմակերպության կայքում։
Չինաստանը նաև կոչ է արել վերստուգել կորոնավիրուսի համաճարակի գլոբալ արձագանքը: Իր ելույթում Սի Ցզինպինը նշել է, որ չի կասկածում COVID-19-ի նկատմամբ լիակատար հաղթանակ տոնելուն, սակայն դա վերջին նման փորձարկումը չէ: Նա նշել է, որ անհրաժեշտ է հետագայում բարձրացնել արտակարգ իրավիճակներին արձագանքման օպերատիվությունը, կատարելագործել առողջապահության ամբողջ գլոբալ համակարգը, ինչպես նաև ստեղծել տարածաշրջանային և գլոբալ չափման հակահամաճարակային միջոցների կենտրոններ:
Ստուգումն անցկացվել Է ԱՀԿ հովանու ներքո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







