Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 81 տարածաշրջանում հաստատվել է կորոնավիրուսի 8926 նոր դեպք: Նրանցից 40,1%-ը չի ունեցել կլինիկական ախտանշաններ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Մոսկվայի օպերատիվ շտաբը։
Ըստ աղբյուրի՝ վերջին մեկ օրում արձանագրվել է 91 մահվան ելքով դեպք, իսկ վարակի բռնկումից ի վեր արձանագրված դեպքերի թիվը 2722 է։
24 ժամվա ընթացքում վարակից լիովին ապաքինվել է 2836 մարդ, իսկ վարակի տարածումից ի վեր ապաքինվել է 70 209 մարդ։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 290 678 է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







