Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 701 դեպք:
Վերջին մեկ օրվա ընթացքում ապաքինվել է ևս մեկ 7 պացիենտ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 432:
Այս պահի դրությամբ կլինիկաներում կորոնավիրուսից բուժվում է 257 քաղաքացի: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







