Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ մարզում կա կորոնավիրուսով վարակման 55 հաստատված դեպք:
Մարզպետարանից տեղեկացրել են, որ մարզում այս պահի դրությամբ առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․
- Ընդհանուր՝ 55 հաստատված դեպք,
որից վերջին 2 օրում՝ 3 դեպք Սիսիանում: - 31 հոգի բուժվել է, 24 հոգի բուժում է ստանում, որից՝
- Քաջարանից՝ 15 հոգի,
- Գորիսից՝ 6 հոգի,
- Սիսիանից՝ 3 հոգի։
«Սիսիանում արձանագրված դեպքերը վարակի այլ օջախից են»,- ասված է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







