Թուրքիան ծրագրում է օտարերկրացի զբոսաշրջիկներին ընդունել հունիսի կեսերից, առաջինը հյուրերը կլինեն Չինաստանից, Հարավային Կորեայից և ասիական այլ երկրներից, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Հանրապետության մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը:
«Մենք կարծում ենք, որ հունիսի կեսերից կվերսկսվի միջազգային տուրիզմը որոշ երկրներից։ Թվում է, թե դրանք կլինեն Չինաստանը, Հարավային Կորեան և այս տարածաշրջանի այլ երկրներ: Միևնույն ժամանակ, կարծում եմ, կանոնավոր միջազգային թռիչքներ կսկսվեն աշխարհի շատ կետերից», — ասել է Էրսոյը NTV հեռուստաալիքի եթերում։
Նա նշել է, որ երկրում ներքին զբոսաշրջությունը կարող է վերսկսվել մայիսի 28-ին ՝ մահմեդականների մոտ սրբազան Ռամադան ամսվա ավարտին:
Նա նշել է, որ թուրքական իշխանությունները հյուրանոցների սանիտարահիգիենիկ անվտանգության առումով մշակել են հավաստագրման մանրամասն ծրագրեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







