Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 16-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4,044-ի, հիվանդներից 1,666-ն արդեն բուժվել է, մահացել է 52 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 671 դեպք, մահացել է 12 մարդ, հիվանդներից 393-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 2,980 դեպք, 36 մարդ մահացել է, 1,886-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 146,457 դեպք, ապաքինվել է՝ 106,133-ը, գրանցվել է մահվան 4,055 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 116,635-ի, ապաքինվել է 91,836 մարդ, արձանագրվել է 6,902 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 262,843-ի, ապաքինվել է 58,226 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 2,418 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







