Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու ևս 4 նոր դեպք է հայտնաբերվել։ Թարմացված տեղեկատվությունը հասանելի է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ վեբ-կայքում՝ stopcov.ge։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ մինչ այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսի 671 դեպք։ Ապաքինվել է 383 հիվանդ, մահացել՝ 12 մարդ։
Վրաստանի երեք քաղաքացիներ արտասահմանից երկիր են տեղափոխվել բուժման նպատակով։
Կարանտինում մնում է 3873 մարդ, բժիշկների հսկողության տակ գտնվող հիվանդանոցներում՝ 404:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







