Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 15-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3,860-ի, հիվանդներից 1,572-ն արդեն բուժվել է, մահացել է 49 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 667 դեպք, մահացել է 12 մարդ, հիվանդներից 383-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 2,879 դեպք, 35 մարդ մահացել է, 1,833-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 144,749 դեպք, ապաքինվել է՝ 104,030-ը, գրանցվել է մահվան 4,007 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 114,533-ի, ապաքինվել է 90,539 մարդ, արձանագրվել է 6,854 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 252,245-ի, ապաքինվել է 53,530 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 2,305 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







