Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու 5 նոր դեպք է հայտնաբերվել։ Թարմացված տեղեկատվությունը հասանելի է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ վեբ-կայքում՝ stopcov.ge, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 652 դեպք։ Ապաքինվել է ևս 11 հիվանդ, ընդհանուր առմամբ ապաքինվե է 383 հիվանդ։
Արտասահմանից Վրաստան են տեղափոխվել երեք քաղաքացիներ՝ բուժմաննպատակով։
Կորոնավիրուսից երկրում մահացել է 11 քաղաքացի։
Կարանտինում մնում է 4246 մարդ, բժիշկների հսկողության տակ գտնվող հիվանդանոցներում՝ 394:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







