Ըստ Worldometer-ի տվյալների՝ կորոնավիրուսի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է 4,429,884 մարդ, ապաքինվել է 1,659,797-ը, մահացել՝ 298,174-ը։
Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է․ այնտեղ գրանցվել է վարակման 1,430,348 դեպք, մահացածների թիվը 85 հազար 197 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:
Առաջին հնգյակում են նաև Իսպանիան (271,095), Ռուսաստանը (242,271), Մեծ Բրիտանիան (229,705) և Իտալիան (222,104)։
COVID-19-ից մահացության ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Երկրում կորոնավիրուսը խլել է 85,197 մարդու կյանք։ ԱՄՆ-ին հաջորդում են Մեծ Բրիտանիան (33,186), Իտալիան (31,106), Իսպանիան (27,104) և Ֆրանսիան (27,074)։ Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:
Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 929 ընդհանուր, 3 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։