Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 14-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3,718-ի, հիվանդներից 1,500-ն արդեն բուժվել է, մահացել է 48 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 647 դեպք, մահացել է 11 մարդ, հիվանդներից 372-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 2,758 դեպք, 35 մարդ մահացել է, 1,789-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 143,114 դեպք, ապաքինվել է՝ 101,715-ը, գրանցվել է մահվան 3,952 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 112,725-ի, ապաքինվել է 89,428 մարդ, արձանագրվել է 6,783 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 242,271-ի, ապաքինվել է 48,003 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 2,212 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







