Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն հասել է 112 725-ի, մահացու ելքերը՝ 6783-ի, արձանագրվել է ապաքինման 89 428 դեպք: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիյանուշ Ջահանպուրը, փոխանցում է IRNA գործակալությունը։
«Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 1958 նոր դեպք է հայտնաբերվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 112 725-ի»,-ասել է Ջահանպուրը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ վերջին մեկ օրում, ցավոք, մահացել է 50 մարդ՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ Իրանում մահացել է արդեն 6783 մարդ:
Ջահանպուրի խոսքով՝ վարակվածների շրջանում արձանագրվել է ապաքինման 89 428 դեպք։ «Կորոնավիրուսով 2735 հիվանդ գտնվում է ծանր վիճակում», — ճշտել է Ջահանպուրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







