Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 4,342,685 մարդ, ապաքինվածների թիվը՝ 1,602,539, մահվան ելքերի թիվը՝ 292,893: Այս մասին տեղեկացնում է worldometers.info կայքը։
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 1,408,636 դեպք։ Մահացել է 83,425 մարդ, ապաքինվել է 296,746 մարդ։
Երկրորդ տեղում Իսպանիան է՝ 269,520 կորոնավիրուսի դեպք, մահվան ելքերի թիվը՝ 26,920, ապաքինվածներինը՝ 180,470։
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 232,243 դեպք, մահացել է 2,116, ապաքինվել՝ 43,512 մարդ:
Այնուհետեւ հաջորդում է Մեծ Բրիտանիան, այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 226,463 դեպք, մահերի թիվը՝ 32,692:
Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 221,216 դեպք, մահացել է 30,911, ապաքինվել՝ 109,039 հիվանդ։
Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսի 178,225 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 26,991, ապաքինվածների թիվը՝ 57,785:
Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 173,171 դեպք, մահացել է 7,738 մարդ, ապաքինվել՝ 145,617 հիվանդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







