Արարատի մարզի Ուրցաձորում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության վարակի առաջին դեպքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը։
Անդրեասյանն ասել է, որ բնակչի ընտանիքի 5 անդամներն այս պահին մեկուսացված են։
Նա հայտնել է, որ սկզբնաղբյուրը դեռեւս հայտնի չէ, 42-ամյա տղամարդը Արարատի մարզի շինարարական ընկերությունում է աշխատել. «Տեւական ժամանակ իրեն լավ չէր զգում, միայն 2 օր առաջ է որոշել թեստավորվել ու հաստատվել է»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







