Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում 83 շրջաններում կորոնավիրուսի 10 899 նոր դեպք է հայտնաբերվել: Նրանցից 43,1%-ը չի ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Մոսկվայի օպերատիվ շտաբը։
Ըստ աղբյուրի՝ արձանագրվել է 107 մահացու ելք։ Մեկ օրում Ռուսաստանում ամբողջությամբ ապաքինվել է 3711 մարդ։
Ընդհանուր առմամբ, այսօր Ռուսաստանի 85 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսի 232 243 դեպք: Ողջ ընթացքում արձանագրվել է 2116 մահվան ելքեր, ապաքինվել է 43 512 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







