Սանկտ Պետերբուրգի Սուրբ Գեորգիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում բռնկված հրդեհի զոհ է դարձել 5 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հրդեհի հետևանքով զոհվել է թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված հինգ հիվանդ», — ասել է աղբյուրը:
Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ կարող էր դառնալ թոքերի արհեստական օդափոխության ապարատի կարճ միացումը:
Հրդեհը բռնկվել է երեքշաբթի առավոտյան՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող 6-րդ հարկում։ Հրդեհի մակերեսը կազմում է 10 քմ, այն տեղայնացված է։
Մահացել է հինգ հիվանդ, որոնք միացած են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ «Ինտերֆաքս» գործակալության աղբյուրի տեղեկություններով՝ բոլոր զոհվածների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







