Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 12-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3,392-ի, հիվանդներից 1,359-ն արդեն բուժվել է, մահացել է 46 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 638 դեպք, մահացել է 11 մարդ, հիվանդներից 317-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 2,589 դեպք, 32 մարդ մահացել է, 1,680-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 139,771 դեպք, ապաքինվել է՝ 95,780-ը, գրանցվել է մահվան 3,841 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 109,286-ի, ապաքինվել է 87,422 մարդ, արձանագրվել է 6,685 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 221,344-ի, ապաքինվել է 39,801 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 2,009 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







