ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն Երևանից Վորոնեժ և Միներալնիե Վոդի ուղևորվել մայիսի 17-ին և մայիսի 18-ին: Մայիսի 17-ին տեղական ժամանակով ժամը 13:20-ին նախատեսվում է Երևան-Վորոնեժ № NGT747 չվերթ:
«Այդ թռիչքը հնարավոր է միայն ՌԴ քաղաքացիների համար, որոնք բնակվում են Վորոնեժում, Բելգորոդում, Կուրսկում, Օրլովսկում, Լիպեցկում, Տուլայում, Տամբովում, Ռյազանում, Պենզայում, Սարատովում, Վոլգոգրադում, Ռոստովում»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ ևս մեկ չվերթ (№ NGT743) կիրականացվի մայիսի 18-ին ժամը 04:05-ին Երևանից դեպի Միներալնիե Վոդի:
«Այդ չվերթը հնարավոր է միայն ՌԴ քաղաքացիների համար, որոնք բնակվում են Ստավրոպոլում, Կարաչաևո-Չերկեսիայում, Կաբարդինո-Բալկարիայում, Հյուսիսային Օսիայում, Ինգուշեթիայում, Չեչնիայում, Դաղստանում, Կալմիկիայում, Կրասնոդարում»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ թռիչքներին կարելի է գրանցվել հղմամբ: Տեղերը սահմանափակ են և ցուցակները կձևակերպվեն պետական ծառայությունների կայքում գրանցման հիման վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







