Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 75 նոր դեպք է հայտնաբերվել, բուժվել է 25 մարդ, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբին:
Այսօր երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 2 279 դեպք, բուժվել է 1 576, մահացել՝ 28 մարդ:
Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 675 անձանց բուժումը, որոնցից 28-ի վիճակը գնահատվում է ծանր, 39-ի վիճակը՝ միջին ծանրության, իսկ մնացածներն իրենց նորմալ են զգում:
Անցած ժամանակահատվածում Ադրբեջանում անցկացվել է 181 530 թեստավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







