Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 3,917,653 մարդ, ապաքինվածների թիվը՝ 1,344,178, մահվան ելքերի թիվը՝ 270,721: Այս մասին տեղեկացնում է worldometers.info կայքը։
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 1,292,623 դեպք։ Մահացել է 76,928 մարդ, ապաքինվել է 217,250 մարդ։
Երկրորդ տեղում Իսպանիան է՝ կորոնավիրուսի 256,855 դեպքով, մահվան ելքերի թիվը՝ 26,070, ապաքինվածներինը՝ 163,919:
Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 215,858 դեպք, մահացել է 29,958, ապաքինվել է 96,276 հիվանդ։
Այնուհետ հաջորդում է Մեծ Բրիտանիան. այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 206,715 դեպք, մահերի թիվը՝ 30,615:
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 177,160 դեպք, մահացել է 1,625, ապաքինվել է 23,803 մարդ:
Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսի 174,191 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 25,987, առողջացածներինը՝ 55,027։
Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 169,430 դեպք, մահացել է 7,392 մարդ, ապաքինվել է 141,700 հիվանդ:
Չինաստանում, որտեղ սկսվել է համաճարակի բռնկումը, արձանագրվել է կորոնավիրուսի 82,886 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 4,633, ապաքինվածների թիվը՝ 77,993:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







