Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 8-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2,884-ի, հիվանդներից 1,185-ն արդեն բուժվել է, մահացել է 42 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 615 դեպք, մահացել է 9 մարդ, հիվանդներից 275-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 2,204 դեպք, 28 մարդ մահացել է, 1,551-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 133,721 դեպք, ապաքինվել է՝ 82,984-ը, գրանցվել է մահվան 3,641 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 103,135-ի, ապաքինվել է 82,744 մարդ, արձանագրվել է 6,486 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 177,160-ի, ապաքինվել է 23,803 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 1,625 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







