Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 7-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2,782-ի, հիվանդներից 1,135-ն արդեն բուժվել է, մահացել է 40 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 610 դեպք, մահացել է 9 մարդ, հիվանդներից 269-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 2,127 դեպք, 28 մարդ մահացել է, 1,536 -ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 131,744 դեպք, ապաքինվել է՝ 78,202-ը, գրանցվել է մահվան 3,584 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 101,650-ի, ապաքինվել է 81,587 մարդ, արձանագրվել է 6,418 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 165,929-ի, ապաքինվել է 21,327 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 1,537 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







